Լիոնել Մեսսի. «Բարսելոնան» հայտարարել է, որ Արգենտինայի հավաքականի հարձակվողը կլքի ակումբը
Լիոնել Մեսսին չի մնա ակումբում «ֆինանսական և կառուցվածքային խոչընդոտների պատճառով»: 34-ամյա Մեսսին ազատ գործակալ էր հուլիսի 1-ից, երբ ավարտվեց պայմանագրի ժամկետը: Երկու շաբաթ անց նա համաձայնեց ակումբի հետ աշխատավարձի նվազեցման վերաբերյալ նոր պայմանագրի կնքմանը, սակայն դա կախված էր այն բանից, որ «Բարսան» վաճառելու էր ֆուտբոլիստների` նրա աշխատավարձը ապահովելու համար: «Երկու կողմերն էլ խորապես ափսոսում են, որ ֆուտբոլիստի և ակումբի ցանկությունները, ի վերջո, չեն կատարվի»,- հայտնել է ակումբը:
Աղբյուր՝ bbc.com