ՊԵԿ. Հանդիպում էքսպրես-բեռների փոխադրում իրականացնող ընկերությունների հետ
Աշխատանքային քննարկմանը տնտեսվարողները նախ ներկայացրել են իրենց հուզող խնդիրները, մասնավորապես՝ օրենսդրական կարգավորումների, ԵԱՏՄ որոշումների կատարման, էքսպրես-բեռների տեղափոխման ընթացակարգի վերաբերյալ և այլն: Օրակարգում էր նաև հասցեատիրոջ բացակայության դեպքում առաքանիների ժամանակավոր պահպանության ժամկետի ավարտվելու պարագայում դրանց հետագա տնօրինման հարցը: Քննարկվել է նաև առանձին (մասնագիտացված) մաքսային հսկողության գոտի ստեղծելու հնարավորության հարցը։
Աղբյուր՝ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին