Քենդալ Ջեներին դատի են տվել ֆոտոշարքի չներկայանալու համար
Իտալական հայտնի ապրանքանիշը դատական հայց է ներկայացրել ամերիկացի թոփ մոդել Քենդալ Ջեների դեմ՝ պայմանագրի պայմանները խախտելու համար, հայտնում է «ELLE»-ն: Ըստ պարբերականի՝ հայցը ներկայացվել է Մանհեթենի ԱՄՆ շրջանային դատարանում: Բողոքի տեքստում նշվում է, որ Քարդաշյան քույրերից կրտսերը՝ Ջեները, պետք է նկարահանվեր երկու ֆոտոսեսիայում: Սակայն նա մասնակցել է դրանցից միայն մեկին՝ երկրորդին այդպես էլ չներկայանալով: ինչպես նշված է հայցադիմումում, Ջեներին վճարվել էր 1,35 մլն դոլար:
Աղբյուր՝ ria.ru