Քոեն եղբայրները գուցե այլևս երբեք միասին չաշխատեն
Քոեն եղբայրները հնարավոր է այլևս երբեք միասին չաշխատեն այն բանից հետո, երբ «Օսկար» մրցանակի արժանացած դուետից մեկը որոշեց, որ «այլևս չի ցանկանում ֆիլմեր նկարել», այս մասին հայտարարել է նրանց վաղեմի կոմպոզիտորը: Զարմանք առաջացավ անցյալ տարի այն բանից հետո, երբ աստատվեց, որ Ջոել Քոենը միայնակ կզբաղվի առաջիկա «Մակբեթի ողբերգությունը» ֆիլմով, որի գլխավոր դերակատարներն են Դենզել Վաշինգտոնը և Ֆրենսիս ՄակԴորմանդը: Ֆիլմն առաջինն է, որտեղ Ջելը և նրա եղբայրը՝ Իթանը, միասին չեն աշխատել:
Աղբյուր՝ independent.co.uk