Չինաստանը պատժում է 30 պաշտոնյայի՝ համավարակի դեմ պայքարի ձախողման համար
Ավելի քան 30 չինացի պաշտոնյաներ ազատվել են աշխատանքից կամ ստացել այլ պատիժներ՝ մեղադրվելով երկրի վերջին կորոնավիրուսային աճին պատշաճ կերպով չարձագանքելու մեջ: Աշխատանքից ազատվածների թվում են փոխքաղաքապետը, քաղաքային շրջանների և առողջապահական հանձնաժողովների ղեկավարները, ինչպես նաև հիվանդանոցների, օդանավակայանների և զբոսաշրջության վարչությունների պաշտոնյաներ: Երկուշաբթի Չինաստանի Առողջապահության ազգային հանձնաժողովը հայտարարեց, որ նախորդ 24 ժամվա ընթացքում գրանցվել է վարակման 94 նոր դեպք:
Աղբյուր՝ apnews.com