Թալիբները հայտարարել են Աֆղանստանում ԱՄՆ-ի կողմից քաղաքացիական օբյեկտների վրա հարվածների մասին
«Թալիբան»-ի դիրքերի վերջին ռմբակոծությունների ժամանակ Միացյալ Նահանգները հարվածներ է հասցրել քաղաքացիական օբյեկտներին՝ խաղաղ բնակչության շրջանում վախ տարածելու համար, հայտարարել է «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զաբիուլլահ Մուջահեդը: «Նրանք հիմնականում հարձակումներ են իրականացրել քաղաքացիական օբյեկտների՝ հիվանդանոցների, խանութների, մզկիթների և դպրոցների վրա, որպեսզի բնակչության շրջանում վախ տարածվի: Փաստորեն, նրանք հարվածել են միայն քաղաքացիական օբյեկտներին»,- ասել է նա:
Աղբյուր՝ ria.ru