Xiaomi-ն ցուցադրեց իր առաջին չորսոտանի ռոբոտը
Չինական Xiaomi ընկերությունը ներկայացրել է իր առաջին ռոբոտ-շունը՝ CyberDog-ը: «Շունը» զինված է GPS-ով, գերընդարձակ օբյեկտիվով տեսախցիկներով, սենսորային համակարգով և կարող է արձագանքել ձայնային հրամաններին և հետևել տիրոջը: «CyberDog-ը կարող է իրական ժամանակում վերլուծել իր շրջակայքը, ստեղծել նավիգացիոն քարտեզներ, որոշել նպատակակետը: Մարդու կազմվածքին հետևելու և դեմքը ճանաչելու համակարգերի օգնությամբ CyberDog- ը կարող է հետևել իր տիրոջը և հաղթահարել խոչընդոտները»,- հայտնել է Xiaomi-ն:
Աղբյուր՝ gazeta.ru