Արայիկ Հարությունյանը Երևանում հանդիպել է 44-օրյա պատերազմի
հետևանքով Արցախից տեղահանված քաղաքացիների խնդիրներով զբաղվող ՀԿ-ների ներկայացուցիչների հետ: Այսօր՝ օգոստոսի 21-ին, քննարկվել են ՀՀ-ում ժամանակավորապես բնակություն հաստատած արցախցիներին առնչվող իրավական, սոցիալական բնույթի հարցեր, խոսվել է նրանց Արցախ վերադառնալու համար անհրաժեշտ սոցիալական ծրագրերի կարևորության, այս ուղղությամբ արդեն գործարկված և առաջիկայում նախատեսվող ծրագրերի մասին։
Աղբյուր՝ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմ տեղեկատվության գլխավոր վարչություն