1,000 սոցիալական բիզնես Արցախում
Պայմանավորվածության շրջանակում՝ 100 ջերմոցային տնտեսության ստեղծում կֆինանսավորի «Հայաստան» համահայկական հիմնադրամը: 1,000 բիզնեսի հիմնման գործում ներդրում կունենա Հայաստանից և Սփյուռքից 1,000 հայ ընտանիք։ Նախաձեռնությունը ողջունվել է նաև Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կենտրոնական վարչության ժողովի անդամ Վազգեն Յակուբյանի կողմից, ըստ այդմ՝ ՀԲԸՄ-ն ևս իր ներդրումը կունենա նախաձեռնության կայացման գործում։
Աղբյուր՝ ՀՀ ԱՍՀՆ Տեղեկատվության եվ հասարակայնության հետ կապերի բաժին