Արցախի Հանրապետության օրվա առթիվ նախագահներն այցելել են Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր
Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 2-ին ԱՀ երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի, ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ այցելել է Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր և ծաղկեպսակ խոնարհել Արցախյան և Հայրենական պատերազմներում զոհվածների հիշատակին: Պաշտոնական արարողակարգին մասնակցում էին հայկական երկու հանրապետությունների խորհրդարանականներ, ԱՀ կառավարության բարձրաստիճան անդամներ, Պաշտպանության բանակի հրամկազմի ներկայացուցիչներ:
Աղբյուր՝ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմ Տեղեկատվության գլխավոր վարչություն