ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտարարում է խորհրդատվական ծառայության առաջարկների մրցույթ
Նպատակն է իրականացնել կրթության ոլորտի համապարփակ վերլուծություն` Կրթության համաշխարհային գործընկերության հիմնադրամի ուղեցույցներին համապատասխան: Շահագրգիռ կազմակերպությունները կարող են իրենց հայտերը ներկայացնել համապատասխան էլեկտրոնային հասցեներին մինչև սեպտեմբերի 13-ը` ժամը 18:00: Դիմումի ընթացակարգերի հետ կապված որևէ հարց առաջանալու դեպքում այն պետք է ուղղել հետևյալ էլ. հասցեին՝ [email protected]: Ստացված հարցերի պատասխանները կհրապարակվեն ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան ներկայացուցչության կայքում՝ https://www.unicef.org/armenia/en/announcements.
Աղբյուր՝ Յունիսեֆ Հայաստան