Հիշեցում տարկետում ստացած քաղաքացիներին
ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 11-րդ կետի համաձայն՝ ստացած տարկետման ժամկետի ընթացքում յուրաքանչյուր տարվա մինչև սեպտեմբերի 30-ը քաղաքացին կամ նրա օրինական ներկայացուցիչը կամ նրա կողմից լիազորված անձը ԿԳՄՍ նախարարություն և քաղաքացու զինվորական հաշվառումն իրականացրած ստորաբաժանում են ներկայացնում համապատասխան ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանքները՝ հաջորդ կուրս փոխադրվելու վերաբերյալ: Նախատեսված փաստաթղթերը սահմանված ժամկետում չներկայացվելու դեպքերում քաղաքացին կկորցնի տարկետման իրավունքը և ենթակա կլինի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի:
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն