«Երիտասարդական աշխատողի վերապատրաստում». մասնակցության հրավեր
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ընդունում է մասնակցության հայտեր դասընթացի շրջանակում: Դասընթացը երեք փուլով իրականացվելու է Աղվերանում: Առաջին մոդուլն անցկացվելու է 2021 թվականի հոկտեմբերի 5-8-ը, երկրորդը՝ նոյեմբերի 1-4-ը, երրորդը՝ նոյեմբերի 22-24-ը: Մասնակցել կարող են երիտասարդական կենտրոններում, համայնքապետարաններում, մշակույթի տներում, գրադարաններում, ՔՀԿ-ում աշխատող և երիտասարդության հարցերով զբաղվող մասնագետները:
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն