Ֆրանսիացի բժիշկները կկիսվեն իրենց փորձով՝ Հայաստան կատարելիք այցի ընթացքում
Սեպտեմբերի 20-24-ը Հայաստան կայցելեն անվանի ֆրանսիացի բժիշկներ, որոնք սեպտեմբերի 21-ին կլինեն նաև ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի Ուռուցքաբանության ազգային կենտրոնում։ Խմբի ղեկավարն է Եվրոպական Ժորժ Պոմպիդու հոսպիտալի սրտանոթային վիրաբույժ Լևոն Խաչատրյանը։ Խմբի մեջ են նաև Կոշան հոսպիտալի ուրոլոգիական բաժանմունքի վարիչ Միքայել Պեյրոմորը և օրթոպեդ-վնասվածքաբան ղեկավար Լևոն Դուրսունյանը։ Նրանք կկատարեն վիրահատություններ, հանդես կգան դասախոսություններով և կկազմակերպեն քննարկումներ հայ գործընկերների հետ։
Աղբյուր՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոն