Վերապատրաստումներ բժիշկների և հարբժշկական մասնագետների համար
Հաշմանդամության և անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի ներդրման և բարեփոխումների ծրագրի շրջանակում, անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգում ներգրավված մասնագետների շարունակական վերապատրաստումներ իրականացնելու նպատակով, նախատեսվում է ստեղծել վերապատրաստողների թիմ։ Մասնակցության հայտ ներկայացրած մասնագետների հետ կանցկացվեն հարցազրույցներ, որոնց արդյունքում ընտրված 20 բժշկական և 20 հարբժշկական մասնագետներ կընդգրկվեն վերապատրաստվողների ռեեստրում։ Դիմումներն ընդունվում են մինչև 2021թ․ հոկտեմբերի 4-ը, ժամը 13։00։Գրանցման և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ` https://bit.ly/3m6tEUa:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին