Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում հոկտեմբերի 17-ին,
ժամը 19:00 «Առնո Բաբաջանյան» համերգասրահի նորաբաց ցուցասրահում տեղի կունենա ֆրանսահայ նշանավոր գեղանկարչներ Գառզուի (1907-2000) և Ժանսեմի (1920-2013) գրաֆիկական աշխատանքներից կազմված ցուցահանդեսի բացումը, որին կհաջորդի «Կադանս» անսամբլի համերգը: Երեկոյի ընթացքում կհնչեն Շառլ Ազնավուրի, Ժորժ Գարվարենցի, Միշել Լեգրանի, Ռիչարդ Գալիանոյի, Աստոր Պիացոլայի, ինչպես նաև Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի և այլ կոմպոզիտորների ստեծագործություններ:
Աղբյուր՝ The State Philharmonia of Armenia / Arno Babajanyan Concert Hall
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին