Փոլ ՄաքՔարթնին հայտնել է, որ Ջոն Լենոնն է «հրահրել» «Բիթլզ»-ի բաժանման գործընթացը
Գրեթե 50 տարի Փոլ ՄաքՔարթնին իր վրա է վերցրել «Բիթլզը» քանդելու մեղքը: Սակայն BBC-ին տված նոր հարցազրույցում նա հայտնել է, որ բաժանման պատճառը Ջոն Լենոնն է եղել: «Ես չեմ հրահրել բաժանումը: Դա մեր Ջոնին էր»,- ասել է նա հարցազրույցավար Ջոն Ուիլսոնին: «Օ, ոչ, ոչ, ոչ: Մի օր Ջոնը մտավ սենյակ և ասաց. «Ես լքում եմ Բիթլզը»: Եվ նա ավելացրեց. «Սա բավականին հուզիչ է, ավելի շատ նման է ամուսնալուծության»: Իսկ հետո մեզ մնաց բեկորները հավաքելը»:
Աղբյուր՝ bbc.com
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են