Blue Origin-ը հետաձգում է հրթիռի արձակումը՝ քամիների պատճառով
Ջեֆֆ Բեզոսի տիեզերական ընկերությունը կիրակի օրը հայտարարեց, որ մեկ օրով հետաձգել է «Star Trek»-ի հայտնի դերասան Ուիլյամ Շեթների մասնակցությամբ այս շաբաթ կայանալիք New Shepard հրթիռի արձակման ամսաթիվը՝ այն տեղափոխելով չորեքշաբթի: «Երեքշաբթի, հոկտեմբերի 12-ին կանխատեսվող քամիների պատճառով, Blue Origin-ի առաքելության օպերացիոն խումբը որոշում է կայացրել հետաձգել NS-18-ի գործարկումը՝ այժմ նախանշելով հոկտեմբերի 13-ը»,-ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:
Աղբյուր՝ reuters.com
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են