Մահացել է «Պակիստանի միջուկային ռումբի հայրը»
Դոկտոր Աբդուլ Քադիր Խանը մահացել է 85 տարեկան հասակում՝ Covid-19-ով հոսպիտալացվելուց հետո: Դոկտոր Խանին կոչել են ազգային հերոս` իր երկիրն աշխարհում առաջին իսլամական միջուկային տերությունը դարձնելու համար: Նա նաև հայտնի էր միջուկային գաղտնիքները մաքսանենգ ճանապարհով փոխանցմամբ այնպիսի պետություններին, ինչպիսիք են Հյուսիսային Կորեան և Իրանը: Վարչապետ Իմրան Խանը հայտարարել է, որ երկիրը կորցրել է «ազգային հերոսի»:
Աղբյուր՝ bbc.com
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են