Կրկեսում կապիկը հարձակվել է երեխայի վրա
Հոկտեմբերի 9-ին կապիկը Նիժնի Տագիլի կրկեսում ելույթի ժամանակ հարձակվել է հինգ տարեկան տղայի վրա: Ըստ առկա տեղեկությունների, ներկայացման ընթացքում շիմպանզեն անսպասելիորեն վազել է դեպի դահլիճը: Տղան վնասվել է, երբ կրկեսի աշխատակիցները փորձել են հանգստացնել կապիկին և հետ վերադարձնել ասպարեզ: Հարձակման հետևանքով երեխան ձախ ոտքի կտրվածքներ է ստացել: Բժիշկները տեղում օգնություն են ցուցաբերել տուժածին:
Աղբյուր՝ gazeta.ru
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են