Մեկնարկեց Գյումրու Բարեկամության զբոսայգու շինարարությունը
Շառլ Ազնավուրի անվան հրապարակի մոտ գտնվող, 7,2 հա տարածք զբաղեցնող այգու վերակառուցման ծրագիրն իրականացնում է «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամը՝ որպես հանրային-մասնավոր համագործակցության և սոցիալ-տնտեսական զարգացման անդրանիկ մոդել Գյումրիում։ Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 11,8 մլն դոլար, որից 3,2 մլն դոլարն արդեն ներդրվել է hիմնադրամի գործընկեր կազմակերպությունների և մի շարք անհատ բարերարների կողմից։
Աղբյուր՝ «Զբոսաշրջության եւ քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամի Հանրային կապերի բաժին
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են