ՔՏՀԱ տեսչական մարմինը Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում շարունակել է խստացված վերահսկողությունը
Հոկտեմբերի 19-ին մեկ տասնյակից ավելի շրջիկ կարգախմբերով և կանգառի կետերում ՏՄ Երևանի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի տեսուչներն ուսումնասիրել են 382 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է 81 խախտում։ Դրանք վերաբերել են ուղևորների և վարորդների կողմից դիմակ չկրելուն, ախտահանիչ հեղուկների բացակայությանը։ Հասարակական տրանսպորտի նկատմամբ վերահսկողությունը նշված վարչական շրջաններում դեռևս ընթացքի մեջ է։
Աղբյուր՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմին
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում