Թուրքիայի Թուզ լիճը չորանում է կլիմայի փոփոխության և գյուղատնտեսության պատճառով
Դարեր շարունակ Թուրքիայի կենտրոնում գտնվող Թուզ լիճը ունեցել է ֆլամինգոների հսկայական գաղութներ, որոնք գաղթում և բազմանում են այնտեղ, երբ եղանակը տաք է՝ սնվելով լճի ծանծաղ ջրերում գտնվող ջրիմուռներով: 1665 քառակուսի կիլոմետր մակերեսով լիճը, որը Թուրքիայի երկրորդ ամենամեծ լիճն է և թռչունների մի քանի տեսակի տունը, այս տարի ամբողջությամբ ծանծաղել է: Փորձագետներն ասում են, որ լճին ծանր հարված է հասցրել տասնամյակների ընթացքում վնասակար գյուղատնտեսական քաղաքականությունը, որը սպառել է ստորգետնյա ջրերի պաշարը:
Աղբյուր՝ apnews.com
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում