ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության փոխդեսպանը այցելել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Փոխդեսպան Վերներ Թութը, անդրադառնալով Շվեյցարիայի կողմից ֆինանսավորվող` ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության աջակցմանն ու կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրին, ներկայացրել է դրա շրջանակներում առ այսօր իրականացված և առաջիկայում նախանշվող աշխատանքները: Դրանք միտված են լինելու մասնագիտացված վերապատրաստման ծրագրերի իրականացմանը, քննչական աշխատանքների կատարելագործման նպատակով նորարարական տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմանն ու տեխնիկական փորձառության ձեռքբերմանը, Կոմիտեի օպերատիվ աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը, ինչպես նաև ապօրինի կերպով երկրից դուրս բերված ակտիվների վերադարձին ուղղված քննության աջակցմանը:
Աղբյուր՝ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտե
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում