Սարյանի անվան քառյակը հանդես եկավ ֆրանսիական թեմաներով
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի Ղազարոս Սարյանի անվան լարային քառյակը հանդես եկավ «Հայաստան-Ֆրանսիա. մշակութային երկխոսություն» խորագրով նախագծի շրջանակներում։ Քառյակի երաժիշտները՝ Էրիկ Մանուկյանը, Անի Ադիկյանը, Ելենա Հայրապետյանը, Դավիթ Պիչիկյանը և Լիլիթ Զաքարյանը ծրագրի ընթացքում ներկայացրին ստեղծագործություններ ֆրանսիական թեմաներով։ Ֆրանսահայ նկարիչներ Ժանսեմի և Գառզուի նկարների ցուցահանդեսն ամփոփվեց դասական երաժշտության կամերային համերգով. ծրագրում հնչեցին ֆրանսիացի կոմպոզիտոր Կամիլ Սեն-Սանսի դաշնամուրային կվինտետը և Ստեփան Շաքարյանի ֆրանսիական կվինտետը։
Աղբյուր՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում