Բրիտանուհին, տունը մաքրելիս, 2 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ ադամանդ է գտել
Նորթումբերլենդ քաղաքի 70-ամյա բնակչուհին, իր տունը մաքրելիս, գտել է 34 կարատանոց ադամանդ, որի գինը կարող է հասնել 2 միլիոն ֆունտ ստերլինգի։ Կինը, ով ժամանակին գնել է քարը օգտագործված իրերի վաճառակետում՝ որպես հագուստի զարդ, ցանկացել է վաճառել այն մի շարք այլ զարդերի հետ, որի ընթացքում էլ պարզվել է՝ այն մի ամբողջ կարողություն արժե: Մետաղադրամից փոքր-ինչ մեծ թանկարժեք քարը աճուրդի կհանվի հաջորդ ամիս։
Աղբյուր՝ bbc.com
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում