«Ալ-Սադդը» վերջնագիր է ներկայացրել «Բարսելոնային»՝ Չավիի հետ բանակցություններում
«Ալ-Սադդը» մտադիր չէ զիջումների գնալ «Բարսելոնայի» հետ՝ գլխավոր մարզիչ Չավիի տրանսֆերի շուրջ բանակցություններում: Քաթարյան ակումբը պահանջում է, որ գործարքի պաշտոնական առաջարկը ներկայացնի անձամբ կապտանռնագույնների նախագահ Ժոան Լապորտան։ Սակայն կատալոնական ակումբի ղեկավարը հրաժարվել է մեկնել Դոհա՝ «Ալ-Սադդի» սեփականատիրոջ հետ անձնական հանդիպման։ «Ալ-Սադդը» մտադիր է նաև պահանջել մեկ միլիոն եվրոյի չափով տուժանքի վճարում։
Աղբյուր՝ sport-express.ru
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում