Արտակ Բեգլարյանը ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է Արցախի միջազգային ներգրավվածությանն առնչվող հարցեր
ԱՀ պետական նախարարը նոյեմբերի 2-ին և 3-ին ԱՄՆ Կոնգրեսի շենքում հանդիպել է Ֆրանկ Փալոնի, Աննա Էշուի և Ջիմ Քոսթայի հետ: Հանդիպմանը Բեգլարյանը նշել է, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման փաստի ճանաչումը հիմնաքարային նշանակություն ունի հակամարտության վերջնական ու արդարացի կարգավորման գործում՝ ակնկալելով, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը գործուն ջանքեր կգործադրի այդ ուղղությամբ: Նա նաև այցելել է Կոնգրեսի գրադարանի հայկական բաժին, ծանոթացել այնտեղ առկա հնարավորությունների հետ և քննարկել Արցախին առնչվող գրականության շարունակական ավելացման մեխանիզմները:
Աղբյուր՝ ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում