Էջմիածին քաղաքում սպանվել է 75-ամյա բնակիչ. հարուցվել է քրեական գործ
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Էջմիածին քաղաքի Գ. Նժդեհի փողոցում գտնվող տնակում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, դիտավորությամբ, բութ առարկայով կյանքի համար վտանգավոր հարվածներ է հասցրել նույն հասցեի 75-ամյա բնակչի գլխի հատվածին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, որի արդյունքում վերջինս մահացել է:Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Աղբյուր՝ ՀՀ Քննչական կոմիտե
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում