Փրկարարներն ազատել են քարանձավում երկու օր արգելափակված տղամարդուն
Հարավային Ուելսում գտնվող քարանձավից փրկել են վիրավոր տղամարդուն, ով երկրի մակերևույթից առնվազն 300 մետր խորության վրա մնացել է ավելի քան երկու օր: Տղամարդուն դուրս են բերել Բրեքոն Բիքոնզ ազգային պարկի Ogof Ffynnon Ddu քարանձավից երկուշաբթի տեղական ժամանակով երեկոյան ժամը 19.45-ի սահմաններում՝ 54-ժամյա փորձությունից հետո: Նրա վնասվածքները կյանքի համար վտանգավոր չեն, սակայն ենթադրվում է, որ դրանք ներառում են ծնոտի, ոտքի կոտրվածք և ողնաշարի վնասվածքներ:
Աղբյուր՝ theguardian.com
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում