Սուրբծննդյան բարեգործական տոնավաճառ` «Ավրորայի» եւ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ
Տոնավաճառը տեղի կունենա 2021թ. դեկտեմբերի 12-ին՝ կիրակի, 10:00-ից մինչեւ 20:00-ը, «Դվին» համերգասրահում: Ստացված ամբողջ հասույթն ուղղվելու է աշխարհի տարբեր անկյուններում դժվարին պայմաններում հայտնված մարդկանց կյանքը բարեփոխելու ծրագրերին, որոնք տառապում են հակամարտությունների, մարդկության դեմ իրագործվող հանցագործությունների կամ մարդու իրավունքների այլ լուրջ խախտումների հետեւանքով: Տոնավաճառին տաղավար ունենալու համար՝ կապ հաստատել մինչեւ 2021 թ. նոյեմբերի 23-ը:
Աղբյուր՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության Հանրային կապերի բաժին
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում