Լուչանո Սպալետին բացատրել է, թե ինչու չի սեղմել «Սպարտակի» մարզչի ձեռքը
Իտալական «Նապոլիի» գլխավոր մարզիչը «Սպարտակի» հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտնել է մրցակցի մարզչի հետ ձեռքսեղմումից հրաժարվելու պատճառը։ «Նա ինձ չողջունեց հանդիպման մեկնարկից առաջ։ Հյուրերին ողջունելիս անմիջապես են բարևում, ոչ թե խաղի վերջում՝ հաղթելուց հետո։ Նա կանգնեց ինձնից տասը մետր հեռավորության վրա, բայց չբարևեց։ Հյուրեր ընդունելիս ես միշտ խաղից առաջ եմ բարևում նրանց։ Սա էր պատճառը»,- հայտնում է Spalleti Sport24-ը։
Աղբյուր՝ gazeta.ru
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում