Հոնկոնգում հայտնաբերվել է «օմիկրոն» շտամի երրորդ դեպքը
Հոնկոնգում հաստատվել է նոր COVID-19 «օմիկրոն» շտամի ներմուծված երրորդ դեպքը: Այս մասին հայտնում է South China Morning Post-ը՝ հղում անելով տեղի առողջապահության նախարարությանը։ Երեք տղամարդիկ էլ չեն ունեցել COVID-19-ի ախտանիշներ: Նրանցից մեկի թեստը դրական է եղել Հոնկոնգի միջազգային օդանավակայանում թեստավորման ժամանակ, իսկ մյուս երկուսի մոտ վիրուսը հաստատվել է հյուրանոցում կարանտինի ժամանակ։
Աղբյուր՝ ria.ru
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում