Ֆրանսիայում մահացել է Կամբոջայի արքայազնը
Կիրակի օրը՝ նոյեմբերի 28-ին, Ֆրանսիայում մահացել է Կամբոջայի նախկին վարչապետ, արքայազն Նորոդոմ Ռանարիտը։ Նա 77 տարեկան էր։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով Կամբոջայի ներկայիս վարչապետ Հուն Սենի հայտարարությունը։ Նշվում է, որ մահից առաջ նա հիվանդ է եղել։ Արքայազնը Կամբոջայի մահացած թագավոր Նորոդոմ Սիհանուկի որդին էր և ներկայիս թագավոր Նորոդոմ Սիհամոնիի խորթ եղբայրը։
Աղբյուր՝ korrespondent.net
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում