«Բենֆիկայի» ֆուտբոլիստ Նիկոլաս Օտամենդին ավազակային հարձակման է ենթարկվել իր տանը
Ինչպես հայտնում է իսպանական Mundo Deportivo թերթը, արգենտինացին կիրակի օրը Պորտուգալիայի առաջնության «Ֆամալիկանի» հետ խաղից հետո (4:1) տուն է վերադարձել, և ավտոտնակում նրան դիմավորել են հանցագործները: Նրանք հարձակվել են խաղացողի վրա ու սկսել գոտիով խեղդել նրան՝ պահանջելով իրենց ուղեկցել տուն, որտեղ այդ պահին գտնվել են խաղացողի կինը և երկու երեխաները։ Կողոպտիչները տարել են կանխիկ գումար, մի քանի ժամացույց և մարզիկի հավաքածուները։
Աղբյուր՝ tass.ru
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում