Դիեգո Մարադոնային պատկանող մոտ 90 իրերի վիրտուալ աճուրդը ձախողվել է
Ֆուտբոլի հանգուցյալ գերաստղի գույքը և իրերը, որոնց թվում են եղել ծովափնյա բնակարանը, երկու BMW մեքենաները և տունը, որը նա գնել էր իր ծնողների համար, չեն գրավել խոշոր հայտատուներին: Ավելի քան 1500 պոտենցիալ գնորդներ՝ Լատինական Ամերիկայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Անգլիայից, Ռուսաստանից և Դուբայից, գրանցվել էին մասնակցելու համար: Սակայն երեք ժամ տևած վաճառքի հասույթը կազմել է ընդամենը $26,000, իսկ ավելի քան 1,4 միլիոն դոլարի ակտիվները չեն վաճառվել:
Աղբյուր՝ voanews.com
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում