Տղամարդը գտել է իր կենսաբանական մորը հիշողությամբ կազմած քարտեզի շնորհիվ
Չինաստանի բնակիչը գտել է իր կենսաբանական մորը առևանգումից 33 տարի անց։ Լի անունով տղամարդուն առևանգել էին չորս տարեկանում, տարել տանից 2000 կիլոմետր հեռու և վաճառել մեկ այլ ընտանիքի: Հիշողության բեկորներով Լին կարողացել է ձեռքով նկարել իր բնակավայրի քարտեզը, որով դիմել է ոստիկանություն: Զարմանալիորեն ոստիկաններին հաջողվել է գտնել Լիի մոր հետքը։ ԴՆԹ թեստը հաստատել է, որ տղամարդն իսկապես նրա որդին է. նրանք կհանդիպեն 2022 թվականի հունվարի 1-ին։
Աղբյուր՝ gazeta.ru
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում