Թուրքիայում բժիշկների կողմից մահացած ճանաչված երեխան լաց է եղել՝ գերեզմանատուն տանելու ճանապարհին
Թուրք ամուսինները ապշած են մնացել, երբ իրենց «մեռելածին» տղան սկսել է լաց լինել՝ թաղվելուց մի քանի րոպե առաջ: 32-ամյա Մելեք Սերթին և նրա ամուսնուն՝ 34-ամյա Հասան Սերթին Ադանայի Յուրեգիրի պետական հիվանդանոցի բժիշկները ասել էին, որ իրենց երեխան մահացած է ծնվել: Հունվարի 2-ին ընդամենը հինգ ամսականում ծնված երեխային բժիշկները նույնիսկ մահվան վկայական էին տվել: Փոքրիկ տղային շտապ տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա այժմ պայքարում է իր կյանքի համար:
Աղբյուր՝ dailymail.co.uk
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում