«Յուվենտուսը» չի ցանկանում Ալվարո Մորատային «Բարսելոնա» ուղարկել
Ինչպես հայտնում է As-ը, թուրինցիների մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին հավանություն չի տա ֆուտբոլիստի տեղափոխությանը կատալոնական ակումբ։ Նա բարձր է գնահատում հարձակվողին և չի մտածում նրան փոխարինելու մասին։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մորատան տխրել է Ալեգրիի՝ իրեն բաց չթողնելու որոշումից, քանի որ ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա»։ Գործող պայմանագիրը հաշվարկված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։
Աղբյուր՝ sport-express.ru
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում