Մաթուսաղա. Ակվարիումային ամենածեր ձուկը ապրում է Կալիֆոռնիայում
Աստվածաշնչում Մաթուսաղան Նոյի պապն էր, և ասվում է, թե նա ապրել է 969 տարի: Մաթուսաղան՝ ձուկը, որը սիրում է թարմ թուզ ուտել և համարվում է աշխարհում ամենածեր ակվարիումային ձուկը, այդքան էլ մեծ չէ. ըստ Կալիֆոռնիայի Գիտությունների ակադեմիայի կենսաբանների՝ նա մոտ 90 տարեկան է: Այն 1,2 մետր երկարությամբ, 18,1 կիլոգրամ քաշով ավստրալական երկշունչ ձուկ է, որը տարվել է Սան Ֆրանցիսկոյի թանգարան 1938 թվականին Ավստրալիայից:
Աղբյուր՝ apnews.com
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում