Պեկին ժամանածների շրջանում մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ի 36 նոր դեպք
Այս մասին ասվում է ձմեռային օլիմպիական խաղերի կազմկոմիտեի կայքում: Հունվարի 28-ին Չինաստան է ժամանել ընդհանուր առմամբ 1418 մարդ, այդ թվում՝ 736 մարզիկներ և հավաքականների ներկայացուցիչներ: Օդանավակայանում ՊՇՌ թեստավորման արդյունքներով հայտնաբերվել է վարակի 29 դեպք, որից 19-ը՝ մարզիկների և թիմերի ներկայացուցիչների շրջանում: Ավելի վաղ Պեկին ժամանած յոթ մարդու թեստ ևս օրվա ընթացքում դրական պատասխան է գրանցել:
Աղբյուր՝ ria.ru
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում