Պորտուգալիայում անցկացվել են արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Պորտուգալիայում կիրակի տեղի են ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ չնայած երկրում նոր կորոնավիրուսի համավարակի իրավիճակի սրմանը: Երկրի քաղաքացիներն ընտրել են Հանրապետության Համագումարի (միապալատ խորհրդարան) 230 պատգամավորի: Ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով ժամը 08:00-ին և աշխատել մինչև 19:00-ն: Սպասվում է, որ քվեարկության նախնական արդյունքները կհրապարակվեն մոտակա ժամերին:
Աղբյուր՝ tass.ru
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում