Իտալիայի նախագահ է վերընտրվել 80-ամյա Սերջիո Մատարելլան
Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան համաձայնել է պաշտոնավարել երկրորդ ժամկետով այն բանից հետո, երբ կոալիցիոն կուսակցությունները չկարողացան համաձայնության գալ այդ պաշտոնում փոխզիջումային թեկնածուի շուրջ: Մատարելլան դարձավ ամենամեծ ժողովրդականություն վայելող թեկնածուն Հռոմում վեց օր տևած լարված քվեարկությունից հետո: Նա ցանկություն էր հայտնել հեռանալ պաշտոնից, սակայն տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ վարչապետ Մարիո Դրագին համոզել է նրան մնալ հանուն Իտալիայի «կայունության»:
Աղբյուր՝ bbc.com
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանը որոշել է օրհներգի տեղերը փոխել իր ճաշակով, ու արդեն օրենքը խախտել են. Մանուկյան