Օռնելլա Մուտին ցանկանում է ստանալ Ռուսաստանի քաղաքացիություն և ռուսերեն սովորել
Իտալացի դերասանուհի Օռնելլա Մուտին երեքշաբթի ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է, որ կցանկանար դառնալ Ռուսաստանի քաղաքացի և ռուսական մշակույթն իր մշակույթի մասն է համարում: «Հաճելի կլինի քաղաքացիություն ստանալը, քանի որ դա իմ մշակույթի մի մասն է՝ մայրական կողմից, նա այս տարի մահացավ, և դա նվեր կլիներ նրա համար»,- ասել է դերասանուհին: Մուտիի մայրը՝ Իլզե Ռենատա Կրաուզեն, կիսով չափ ռուս է, կիսով չափ ՝ բալթյան գերմանուհի:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում