Բանտարկյալի TikTok հաշիվը ջնջվել է՝ խոհարարության մասին նրա տեսանյութերի տարածումից հետո
Բանտում գտնվող անանուն բլոգերը ցույց է տվել, թե ինչպես թեյնիկով պաստա, շոգեխաշած հավի կարրի և բլիթներ պատրաստել: Տղամարդը TikTok-ում հրապարակել է պատրաստման գործընթացի մասին տեսանյութ, սակայն, ըստ երևույթին, չի մտածել, որ դա իրեն հայտնի կդարձնի: Երբ բանտարկյալի տեսանյութերը սկսել են տարածվել համացանցում, բանտի ղեկավարությունն իմացել է այդ մասին: Պարզվել է, որ տղամարդն ապօրինի է օգտագործել հեռախոսը: Ղեկավարությունը կապ է հաստատել TikTok-ի մոդերատորների հետ, որոնք ջնջել են խոհարարական օգտահաշիվը:
Աղբյուր՝ gazeta.ru