Կանայք սիրահարվել են հետախուզվողին, ում լուսանկարը հրապարակել է ոստիկանությունը
Անգլիայում Արևմտյան Յորքշիրի ոստիկանությունը փնտրում է 37-ամյա Ջոնաթան Քեհիլին, ով բանտից ազատվել էր 2021 թվականի սեպտեմբերին, բայց խախտել էր պայմանական վաղաժամկետ ազատման կանոնները: Այդ պատճառով բրիտանացին կրկին պիտի բանտ նստի, սակայն նա անհետացել է: Ոստիկանությունը տղամարդու լուսանկարը տեղադրել է համացանցում, սակայն չի ստացել այն արձագանքը, ինչ ակնկալում էր։ Կանայք, տեսնելով Քեհիլի լուսանկարը, սիրահարվել են նրան: Բացի այդ, շատ աղջիկներ նույնիսկ իրենց օգնությունն են առաջարկել տղամարդուն:
Աղբյուր՝ gazeta.ru
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանը որոշել է օրհներգի տեղերը փոխել իր ճաշակով, ու արդեն օրենքը խախտել են. Մանուկյան