«Իրազեկվածություն կրթության միջոցով» երիտասարդական սիմպոզիում Հունաստանում
Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանութթյան երկխոսության և զարգացման համաշխարհային օրվա կապակցությամբ 2022 թ. ապրիլի 6-10-ը Հունաստանում կանցկացվի Համաշխարհային մշակութային ժառանգության ամենամյա երիտասարդական սիմպոզիում: Միջոցառմանը կարող են մասնակցել դպրոցների, համալսարանների և կրթական կամ մշակութային հաստատությունների ու ասոցիացիաների ներկայացուցիչներ, ուսուցիչներ, ինչպես նաև 12 տարեկանից բարձր աշակերտներ: Մասնակցության մասին մանրամասները՝ միջոցառման կայքում:
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն