Փետրվարի 3-ին կայացավ ՀԱԳՄ խորհրդի այս տարվա առաջին նիստը
Նստի օրակարգային հարցերի թվում էին «ՀԱԳՄ 2021թ․ ընթացքում կատարած աշխատանքների և ֆինանսական գործունեության հաշվետվությունն» ու «ՀԱԳՄ 2022թ․ աշխատանքային ծրագրի և բյուջեի նախահաշվի հաստատումը», ինչպես նաև «ՀՀ Էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունների հետ կատարած աշխատանքների մասին» հարցը: ՀԱԳՄ փոխնախագահը անդրադարձավ նաև «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ու Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգի վերաբերյալ տարվող քննարկումներին:
Աղբյուր՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն