Ուեյն Ռունիի կինը արգելել է ամուսնուն մենակ տեղ գնալ
Անգլիայի հավաքականի նախկին աստղ Ուեյն Ռունիին արգելվել է մենակ դուրս գալ այն բանից հետո, երբ նրա կինը՝ Քոլինը, «կշտացել և հոգնել է» նրա խելացնոր արարքներից: Ընկերների խոսքով՝ իրենց 13-ամյա ամուսնությունը փրկելու համար նա որոշել է, որ 36-ամյա Ուեյնը «պետք է միշտ ուղեկցող ունենա»: Չորս երեխաների մայրը ընկերներին ասել է, որ չի վստահում ամուսնու ընկերներին և ցանկանում է, որ իր եղբայր Ջոն կամ մեկ ուրիշը, ում ինքը վստահում է, աչքը նրա վրա պահի: Նրանց ամուսնությունում լինում են խնդիրներ, որոնք հիմնականում կապված են Ռունիի հարբեցողության և կնամոլության հետ:
Աղբյուր՝ thesun.co.uk
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում