Դանի Ալվեսը խոսել է Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆի հայտացուցակում իր չընդգրկվելու մասին
«Չավին գիտի, թե ինչ եմ ես մտածում այդ մասին: Ես կենտրոնացած եմ հնարավորինս շատ օգնելու վրա։ Մենք ակումբի աշխատակիցներն ենք, ակումբն է որոշում։ Ես եկել եմ այստեղ օգնելու, մրցակցության տարր, հաղթական ոգի բերելու: Եթե օգնությունն արտահայտվում է մի կողմում կանգնելու մեջ, լավ: Ես կցանկանայի լինել հայտացուցակում, բայց մենք չորսն ենք, և ընդամենը երեք տեղ կա։ Սակայն ես չեմ ցանկանում փչացնել մթնոլորտը թիմում»,- «Բարսելոնայի» պաշտպանի խոսքերը մեջբերում է Diario Sport-ը:
Աղբյուր՝ sport-express.ru